Հրդեհ Ոսկեհասկ գյուղում. դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

09:42 • 15.07.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 15-ին՝ ժամը 00:08-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկին կից անասնագոմում:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 06:11-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակայքում գտնվող շինությունում: Այրվել է 200 քմ փայտյա տանիքի մոտ 180 քմ, 10 խմ տախտակ և մոտ 300 հակ անասնակեր: