Այրվել է Տավուշի մարզի Սարիգյուղի տներից մեկի տանիքը

09:10 • 15.07.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 15-ին, ժամը 04:32-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է տուն:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:17-ին, մարվել՝ 06:21-ին:

Այրվել է գյուղի 1-ին փողոցի թիվ 36-րդ հասցեում գտնվող տներից մեկի  փայտյա տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 100 քմ), երկու ննջասենյակ (յուրաքանչյուրը մոտ 30 քմ), փայտյա պատշգամբը՝ ամբողջությամբ (մոտ 40 քմ) և կենցաղային իրեր: