Իրանի մետրոյում դանակով զինված անձը հարձակվել է հոգևորականի վրա, կան տուժածներ (տեսանյութ)
Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում գտնվող Ռեյ քաղաքում դանակով զինված անհայտ անձը մետրոյում հարձակում է գործել հոգևորականի վրա, հայտնում է իրանական MEHR գործակալությունը:
Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 15 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հայտնի է, որ դանակով զինված տղամարդուն փորձել են կանգնեցնել տեղում հավաքված քաղաքացիները, հարձակվողի ուղղությամբ անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել կրակ բացել, նա մահացել է հիվանդանոցում:
Նշվում է, որ այժմ մետրոն շարունակում է իր աշխատանքը բնականոն ռեժիմով:
Footage from a subway station in #Tehran#shahrerey# where a man tried to stab some people. He killed by police.#Iran pic.twitter.com/8oOvHdLUNx
— Hami Hamedi (@HamediHami) July 15, 2017










