Մահացել է «մաթեմատիկայի Նոբելյան մրցանակի» առաջին կին դափնեկիրը
ԱՄՆ-ում մահացել է իրանուհի մաթեմատիկոս Մարիամ Միրզահանին, ով երեք տարի առաջ դարձել է պատմության մեջ առաջին կինը, ով արժանացել է մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր` Ֆիլդսովյան մրցանակի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Քանի որ մաթեմատիկներին Նոբելյան մրցանակ չի շնորհվում, այս պարգևատրությունը հաճախ կոչվում է «Մաթեմատիկայի Նոբելյան մրցանակ»:
Մարիամ Միրզահանին 40 տարեկան էր: 2013 թվականին նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, իսկ շաբաթներ առաջ նրա մոտ մետաստազներ են հայտանբերվել ոսկրածուծում:
Միրզահանին Ֆիլդսովյան մրցանակ է ստացել 2014 թվականին «Ռիմանի մակերևույթների երկրաչափությունում և դինամիկայում, ինչպես նաև դրանց մոդուլներում տարածությունների տեսության մեջ ունեցած ներդրման» համար: Այսպիսով, նա դարձել է առաջին կին դափնեկիրը և առաջին իրանցի դափնեկիրը:










