Սյունիքի մարզում բեռնատարը գլորվել է դաշտամիջյան հատված. վարորդը մահացել է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 14-ին, ժամը 22:36-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «ԿԱՄԱԶ» մակնիշի 339 UU 22 պետհամարանիշով ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դաշտամիջյան հատված, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք:
Ժամը 00:08-ին փրկարարները հատուկ ինժեներական տեխնիկայի (կռունկ) օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված, իսկ 1945 թ. ծնված Բ. Հ.-ի (ԼՂՀ քաղաքացի) դին հանձնել շտապօգնության աշխատակիցներին:










