Հնդկաստանում ուխտավորների ավտոբուսը գլորվել է կիրճը. կա 16 զոհ
Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Ռամբան շրջանում դժբախտ պատահար է տեղի ունեցել. ուխտավորներին տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը, ինչի հետևանքով 16 մարդ զոհվել է, ևս 20-ը վիրավորվել են:
Ինչպես տեղեկացնում է India Times-ը, վթարը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: ԶԼՄ-ների տվյալներով` ավտոբուսը դուրս է եկել Բանիհալ քաղաքի մոտակա մայրուղուց, շրջվել է և գլորվել կիրճը: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոց: Ծանր վիրավորներին տեղափոխելու համար ուղղաթիռ է գործարկվել:










