Ավտոմեքենան շրջվել է. կան տուժածներ

18:57 • 16.07.17

Հուլիսի 16-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կապս գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: