Լոռու մարզում կինը սահել և ընկել է գետը և ջրահեղձ եղել
Լոռու մարզում՝ Շնող գյուղի հատվածում կին է ջրահեղձ եղել:Նրա ինքնությունը դեռ պարզ չէ:
Tert.am-ի տեղեկություններով կինը սահել և ընկել է Դեբեդ գետը. նրան փրկել չի հաջողվել: Նա այդ տարածքում է եղել իր աղջկա հետ:
Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությանը քաղաքացու ջրահեղձ լինելու մասին ահազանգ ստացել է:
«Ոստիկանությունն այսօր՝ ժամը 16:00-ին ահազանգ է ստացել, որ Շնող գյուղի մոտակայքում մարդ է ընկել գետը»,-ասաց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ այս պահին դեպքի վայրում աշխատում է օպերատիվ խումբը:










