Երևանում վարորդը Mercedes-ով մխրճվել է խանութի մեջ. Shamshyan.com

11:23 • 17.07.17

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում Mercedes մակնիշի 64 AA 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանում՝ Վ. Աճեմյան փողոցի 18/2 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել խանութի մեջ՝ ամբողջովին փլուզելով խանութի ցուցափեղկն ու պատուհանը։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևանի բնակիչ Կարեն Սրապիոնյանը, իսկ խանութի սեփականատերն է Գեղամ Հարությունյանը։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։