Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում տնակն ամբողջությամբ այրվել է
09:06 • 17.07.17
Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 17-ին, ժամը 06:36-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ում՝ 8-րդ լողավազանի մոտակայքում, ամառանոց է այրվում:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մենել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին, մարվել 07:19-ին:
Տնակն ամբողջությամբ այրվել է՝ մոտ 20 քմ:
Placeholder










