Դաունի համախտանիշով մարզիկը Հռոմի լողափում փրկել է խորտակվող երեխայի

15:01 • 17.07.17

Իտալական Լատինա քաղաքից Դաունի համախտանիշով 17-ամա Վալերիո Կատոյան շատ ավելի մեծ ճանաչում և պարգևատրում է ստացել, քան մինչ այդ սիրողական մակարդակով լողի մրցումներում ստացած պարգևները, գրում է italia-ru.com-ը:


Վալերիոն դարձել է մեծահոգության և քաջության չեմպիոն, ինչպես նաև համացանցի և սոցիալական ցանցերի աստղ չորեքշաբթի առավոտյան Լացիոյի հարավային ափում՝ Սաբաուդիա քաղաքում 10 տարեկան խորտակվող աղջկան փրկելու համար:


Վալորիոյին հրավիրել են սպորտի նախարարություն, որտեղ սպորտի նախարար Լուկա Լոտին և Իտալիայի պարաօլիմպիկ կոմիտեի նախագահ Լուկա Պանկալին նրան կշնորհեն ցուցաբերած արիության համար մեդալ և պատվավոր մրցանակ: