Եղեգնաձորի շուկայի մոտ տղամարդուն գտել են ծառից կախված. Shamshyan.com

13:41 • 17.07.17

Հուլիսի 16-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքում՝ Նարեկացի փողոցի 8 հասցեի Եղեգնաձորի շուկայի մոտ, ընկույզի ծառից կախված դի կա, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները շուկայի հարևանությամբ գտնվող «Ղռեր» կոչվող տարածքում հակի թելով ընկուզենու ծառից կախված վիճակում հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։