Վենեսուելայում 5 ձերբակալված ոստիկան որպես բողոքի նշան կարել է բերանները

22:01 • 17.07.17

Վենեսուելայում կալանքի տակ գտնվող հինգ ոստիկան կարել է բերանները՝ որպես ապօրինի ազատազրկման դեմ բողոքի նշան: Այս մասին հայտնում է Efecto Cocuyo-ն: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ լրագրող Ռիկորդո Դյուրանի սպանության կասկածով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 14 ոստիկան: Հետաքննության արդյունքում դատախազությունը եկել է եզրակացության, որ ոստիկանները ներգրավված չեն հանցագործության մեջ, սակայն նրանք դեռևս ազատ չեն արձակվել: 

«Մինչ այժմ մենք չենք ստացել մեր պահանջների պատասխանը: Մեր առողջությունը վատթարանում է»,-ասել են ոստիկանները: 

Նշվում է, որ դրանից առաջ ձերբակալված ոստիկանները 22 օր հացադուլ են արել: Հուլիսի 3-ից նրանց բարեկամները նույնպես հացադուլ են անում՝ որպես բողոքի նշան: