«Վնուկովո»-ում ուղևորատար Boeing-ը պոչով հարվածել է թռիչքուղուն
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ուղևորատար Boeing 737 ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ պոչով հարվածել է թռիչքուղուն, հայտնում է gazeta.ru-ն՝ արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով:
Քաջատեղյակ աղբյուրը պատմել է, որ ինքնաթիռն իրականացնում էր Պետրոպավլովսկ-Կամչատսկ-Մոսկվա չվերթը:
Նա մանրամասնել է, որ ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է օդային փոխադրամիջոցը 2-րդ անգամ ուղղել դեպի վայրէջք, ինչից հետո լայները բարեհաջող վայրէջք է կատարել:
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան:
Միջադեպի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի հնչել:










