Չինաստանում բեռնատարների բախումը հզոր պայթյուն է առաջացրել մայրուղու վրա (տեսանյութ)
Չինաստանի Չժեցզյան նահնագում՝ Հանչժոու քաղաքի մոտակայքում, բեռնատարը բախվել է մեկ այլ բեռնատարի, ինչը հանգեցրել է հզոր պայթյունի: Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է CCTV News հեռուստաալիքի YouTube-ի ալիքում:
Բեռնատարի վարորդը մեկնաբանել է միջադեպը՝ ասելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներ չկան:
«Հենց բախվեցինք, պայթյուն որոտաց: Նույնիսկ չտեսա՝ ինչպես դա տեղի ունեցավ: Ուղղակի դղրդոց լսեցի», - պատմել է վարորդը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հրդեհը մարելու ժամանակ մայրուղին փակվել է:
Տեսանյութում կարելի է տեսնել ներկ պարունակող վառված տարաներ, որոնք եղել են բեռնատարներից մեկում: Նախնական տվյալների համաձայն՝ մյուս բեռնատարում մետաղյա իրեր են եղել:










