Հնգամյա Արամազդ Անդրեասյանի հետ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 18-ին

04:55 • 18.07.17

Հնգամյա Արամազդ Անդրեասյանի հետ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 18-ին ԱՄՆ Պասադենա քաղաքի եկեղեցիներից մեկում։ Հոգեհանգստի արարողությունը կսկսվի ժամը 17։ 00-ին։

Հիշեցնենք, որ փոքրիկ Արամազդն անհետացել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել մոր հետ հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։ Երկու օր ոստիկանները փնտրել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։

Արամազդի մարմինը ավելի ուշ հայտնաբերվել է Կաչումա լճի մոտակայքում՝ Սանտա Բարբարայում։ Մարմինը գտնվել է այն օրը, երբ երեխայի հորը՝ Արամազդ Անդրեասյան ավագին, ում մեղավոր են ճանաչել երեխային սպանելու մեջ, Լաս Վեգասից Լոս Անջելես են արտահանձնել:


Անդրեասյանին 25 տարվա ազատարկում է սպառնում։ Սակայն որդու սպանության հարցում նա իր մեղքն այդպես էլ չի ճանաչել: