Ալպերում սառույցի մեջ հայտնաբերել են 75 տարի առաջ անհետացած զույգի դիերը

16:09 • 18.07.17

Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել են  75 տարի առաջ անհետացած ամուսիններ Մարսելին և Ֆրանսին Դումոլինների դիերը, որոնք շատ լավ են պահպանվել սառույցի մեջ:

Ինչպես նշում է The Guardian-ը, սառցակալած մարմինները հայտնաբերել է տեղաբնակներից մեկը, որը դիակները նկատել է ճաքած սառույցի մեջ:

Աղբյուրը մանրամասնում է, որ 7 երեխայի ծնողները 1942թ. օգոստոսի 15-ին միասին դուրս են եկել տնից ու գնացել ոչ հեռու գտնվող արտովայրում արածող կովերին կթելու:

«Մենք ամբողջ կյանքի ընթացքում որոնել ենք նրանց: Միշտ ցանկացել ենք արժանապատիվ հուղարկավորություն կազմակերպել: Կարող եմ վստահաբար ասել, որ 75 տարի սպասումից ու անորոշությունից հետո այս լուրն ինձ հանգստություն բերեց»,-ասել է զույգի կրտսեր դուստրը, որն այժմ 75 տարեկան է:

Հայտնի է, որ մահացածների մոտ եղել են անձը հաստատող փաստաթղթեր, սակայն ավելի ուշ կանցկացվի նաև ԴՆԹ թեստ: