ԵԱՏՄ-ն առաջարկել է ՌԴ-ին օտարերկրյա վարորդական իրավունքի արգելման օրենքը չտարածել ԵԱՏՄ երկրների վրա

18:22 • 18.07.17

Ռուսաստանում արտասահմանցի վարորդներին վարորդական իրավունք տրամադրելու մասին նոր օրենքի շուրջ քննարկումները շարունակվում են: 

Ինչպես հաղորդում է kommersant.ru-ն, արդեն քննարկվում է 2017 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքով հատուկ ստուգումներ անցնելու և աշխատանքի անցնելու համար ռուսական վարորդական իրավունք ստանալու պարտադիր պայմանից Հայաստանի, Մոլդովայի և Ղազախստանի քաղաքացիներին ազատելու մասին հարցը: 

Բացի այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արդեն առաջարկել է Ռուսաստանին փոփոխություններ սահմանել առկա օրենքներում` բացառելով օրենքի կիրառումը ԵԱՏՄ անդամ պետությունների (Ղրղըզստան, Մոլդովա, Հայաստան, Ղազախստան, Բելառուս) քաղաքացիների համար: 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակության ռուսաստանյան պաշտոնական այցի ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից բարձրացվել է Ռուսաստանում ազգային վարորդական իրա­վունքներով աշխատելու արգելքի մասին խնդիրը, ինչին ի պատասխան ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը առաջարկել է Հայաստանի իշ­խանություններին պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները: