ԱՄՆ-ը նախազգուշացվել է այն հետևանքների մասին, որոնց կբախվի, եթե ահաբեկչական խմբերի շարքին դասի Իսլամական հեղափոխության պահակազորը
Իրանը ԱՄՆ-ին նախազգուշացրել է այն բոլոր հետևանքների մասին, որոնց Վաշինգտոնը կբախվի, եթե ահաբեկչական խմբավորումների շարքին դասի Իսլամական հեղափոխության պահակազորը։
«Իսլամական հեղափոխության պահակազորն ահաբեկիչների շարքին դասելն ու պատժամիջոցների սահմանումը մեծ վտանգ է պարունակում ամերիկացիների համար»,- հայտնել է Իրանի Զինված ուժերի գեներալ մայոր Մոհամադ Բաքերին։
«Ամերիկացի պաշտոնյաներին խորհուրդ ենք տալիս ավելի պատշաճ կերպով արտահայտվել այլ պետությունների, հատկապես Իրանի նման երկրի մասին, որը հպարտությամբ դիմադրել է բոլոր տեսակի դավադրություններին»,-ասել է Բաքերին:










