Իրանի նախագահի եղբայր և խորհրդական Ֆերեյդունը հոսպիտալացվել է
06:08 • 18.07.17
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայր և խորհրդական Հուսեյն Ֆերեյդունը հոսպիտալիզացվել է Թեհրանում դատարանի դահլիճից, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ֆերեյդունի մոտ լուրջ առողջական խնդիրներ են սկսվել, և նա անմիջապես մասնավոր հիվանդանոց է տեղափոխվել։
Հիշեցնենք, որ Հուսեյն Ֆերեյդունն օրերս ձերբակալվել էր ֆինանսական խարդախության մեղադրանքով:
Placeholder










