Ստամբուլում աննախադեպ անձրևը կաթվածահար է արել մեգապոլիսի կյանքը, փակվել է «Ավրասյա» ստորգետնյա թունելը (տեսանյութեր, լուսանկարներ)
Ստամբուլում սաստիկ շոգերից հետո միանգամից վրա հասած անձրևները կաթվածահար են արել 18 մլն-անոց մեգապոլիսի կյանքը:
Խափանվել է երթևեկությունը, ջրի տակ են մնացել բազմաթիվ մեքենաներ, նկուղային հարկեր, փակվել է «Ավրասյա» ստորգետնյա թունելը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Սյոզջու» պարբերականը ջուրը լցվել է նաև մետրո և ավտոբուսներ:
Խիտ ամպերի պատճառով երկինքը մթագնել է:













