Ճապոնիան կոչ է արել Հյս.Կորեայի հանդեպ ճնշումն ուժեղացնել
Ճապոնիան կարծում է, որ եկել է Հյուսիսային Կորեայի վրա ճնշումն ուժեղացնելու, այլ ոչ թե երկխոսելու ժամանակը, հայտնել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը՝ Ռոյթերզ գործակալության փոխանցմամբ:
Հյս. Կորեան բարձրացել է նոր մակարդակ՝ հաշվի առնելով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումը, ու եկել է ճնշումն ավելացնելու ժամանակը, որպեսզի լուրջ երկխոսության հնարավորություն ձեռք բերվի, - հայտնել է բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նա կոչ է արել բոլոր երկրներին իրականացնել ՄԱԿ պատժամիջոցները, իսկ Չինաստանին ու Ռուսաստանին մասնավորապես՝ կիրառել իրենց ազդեցությունը՝ Հյս. Կորեայի հարցում ավելի կառուցողական դեր խաղալու համար։










