Պուտինի մամուլի խոսնակը բացատրել է Կադիրովի՝ ողջ աշխարհը շուռ տալու սպառնալիքը

02:38 • 18.07.17

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի խոսքն առ այն, որ ունի բանակ, որը կարող է շուռ տալ ողջ աշխարհը, հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը:

«Եթե Կադիրովի խոսքերը կոնկրետ համատեքստում դիտարկենք, ապա ոչ մի արտառոց բան չենք նկատի»,- ասել է Պեսկովն՝ ավելացնելով, որ Կադիրովի խոսքերը հաճախ են դուրս բերում համատեքստից։


Ռամզան Կադիրովը հուլիսի 15-ին հարցազրույց է տվել HBO հեռուստաալիքին, որում հայտնել է, որ ԱՄՆ-ն վարում է Ռուսաստանի ղեկավարության դեմ ուղղված քաղաքականություն։ Չեչնիայի ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանն ունի միջուկային զենք ու պատերազմի դեպքում կարող է «շրջել ամբողջ աշխարհը»։