Նյու Յորքում տարհանել են ՄԱԿ-ի գրասենյակը

20:28 • 18.07.17

Նյու Յորքում տարհանել են Միացյալ ազգերի կազմակերպության քարտուղարության շենքը:  

Այս մասին հաղորդում է The Independent-ը` նշելով, որ տարհանման պատճառները պարզ չեն, սակայն անձնակազմի անդամներին արդեն թույլ են տալիս վերադառնալ կառույց: 

Ինչպես աղբյուրին հայտնել են, նախնական տվյալների համաձայն` ՄԱԿ-ի շենքում փոքր հրդեհ է նկատվել: