Ամերիկացի խմբագիրը Պուտինին ձյուդոյի մենամարտի է հրավիրել
Ազգային անվտանգության հարցերով ամերիկյան Lawfare բլոգի խմբագիր Բենջամին Ուիթսը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաջողությունները մարտարվեստում «խարդախություն» է համարում:
Корреспондент-ի հաղորդմամբ` խմբագիրը Պուտինին մարտահրավեր է նետել` ՌԴ ղեկավարին մեղադրելով «կեղծ» մարտեր կազմակերպելու մեջ, որոնցում նրա մրցակիցները դիտմամբ են պարտվել:
Ամերիկացին կարծում է, որ Պուտինի մրցակիցները շատ հեշտությամբ են ընկնում նրա հարվածներից հետո: Ինչպես նա ընդգծում է, դա կարելի է տեսնել բազմաթիվ տեսանյութերում:
Ուիթսը, ով սև գոտիներ ունի թեկվանդոյից և այկիդոյից, շեշտել է, որ իր մարտահրավերը Պուտինին կատակ չէ:
Կրեմլի կայքում Պուտինի կենսագրության մեջ նշվում է, որ նա 11 տարեկանից զբաղվում է ձյուդոյով և սամբոյով:










