Ուկրաինան Վրաստանի իշխանություններից Սաակաշվիլիի արտահանձնման մասին պահանջներ չի ստացել. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Վրաստանի իշխանություններից երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ պահանջներ չի ստացել, հայտնում է ТАСС գործակալությունը:
«Մենք արդյունավետ կապ ենք պահպանում Վրաստանի իշխանությունների հետ, բայց մենք չենք ստացել արտահանձնման մասին դիմում: Համապատասխանաբար՝ մենք չենք քննարկել այդ հարցը»,- ասել է նա՝ Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ այդ հարցը հայտնվի օրակարգում, Պորոշենկոն հայտարարել է, որ «ամեն ինչ կախված է Վրաստանի իշխանություններից», և որ նա այդ թեմայի վերաբերյալ «այլևս ասելիք չունի»:










