Ուկրաինայում ձերբակալել են Չերնոբիլյան գոտի ներխուժել փորձած ՌԴ քաղաքացու

15:48 • 18.07.17

Ուկրաինայում ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության 19-ամյա քաղաքացու, որը ցանկացել է ներթափանցել Չերնոբիլի ռադիոակտիվ աղտոտվածության գոտի, այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Երիտասարդը, պարզվում է, եղել է էքստրեմալ զբոսաշրջության սիրահար, որն Ուկրաինա է ժամանել օրենքով սահմանված կարգով:

Ռուսաստանցու՝ ռադիոակտիվ աղտոտվածության գոտի մուտքը կանխած իրավապահ մարմինները ձերբակալել են նրան և բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք:

Նշենք, որ Չերնոբիլի տարածքն էքստրեմալ տուրիզմի սիրահարների մոտ ամենատարածված ուղղություններից է: Նրանք այդտեղ հաճախ կազմակերպում են էքսկուրսիաներ, որոնց մեծ մասը, սակայն, օրինական չէ:

ՌԴ քաղաքացին ստիպված կլինի լքել երկիրը: Իրավապահներն այժմ զբաղվում են համապատասխան թաստաթղթերի պատրաստմամբ: Չի բացառվում, որ նրա մուտքն Ուկրաինա առհասարակ արգելվի: