ԱՄՆ-ում շունը փրկել է խեղդվող եղնիկի ձագին (տեսանյութ)

23:11 • 18.07.17

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդ քաղաքի ափամերձ շրջանում տեսագրել են խեղդվող եղնիկի ձագին ջրից դուրս բերող շան հերոսական արարքը: 

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, տեղի բնակիչ Մարկ Ֆրիլեյն զբոսնելիս է եղել իր ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շան հետ, որի անունը Փոթորիկ է, երբ կենդանին որևէ տարօրինակ բան է նկատել ջրում:

Ինչպես նշել է ամերիկացին, շունը նետվել է ջուրը, սկսել է լողալ եղնիկի ուղղությամբ, ապա բռնելով վերջինիս պարանոցից՝ դուրս է բերել նրան ջրից:

Հատուկ ծառայության աշխատակիցները, որոնց կանչել է ամերիկացին, կենդանուն անասնաբույժի են տարել:

Տեսանյութը՝ այստեղ։