Վենեսուելայի ընդդիմությունը կոչ է արել համազգային գործադուլ անցկացնել Մադուրոյի դեմ

02:14 • 18.07.17

Վենեսուելայի ընդդիմությունը կոչ է արել 24 ժամ տևողությամբ համազգային գործադուլ անցկացնել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը: 

«Ժամանակը եկել է»,-ասել է ընդդիմության առաջնորդ Ֆրեդի Գևարան Դեմոկրատական միության կոալիցիայի անունից: 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հուլիսի 16-ին Վենեսուելայի ընդդիմությունը ոչ պաշտոնական հանրաքվե կանցկացնի՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, որը պլանավորում է փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ: 

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ից Վենեսուելայում զանգվածային փողոցային ակցիաներ են անցկացվում: Վերջին տվյալների համաձայն՝ մահացել է առնվազն 100 մարդ: 

Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը որոշել է սահմանափակել խորհրդարանի իշխանությունը, որն ընտրությունների արդյունքում ընդդիմադիր է դարձել: