27-ամյա կինը ինքնասպանության փորձ է արել` նետվելով 3-րդ հարկի պատշգամբից. ոստիկանություն

18:02 • 19.07.17

Հուլիսի 18-ին 16:10 Աբովյան Բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1990  թվականին ծնված մի կին, ով հայտնել է, որ իրենց շենքի պատշգամբից վայր է ընկել:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից:

Պարզվել է, որ այդ օրը վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով երրորդ հարկի պատշգամբից նետվել է և ստացել տարբեր վնասվածքներ: