Ասադի 15-ամյա որդին պատասխանել է հորը «բռնակալ» անվանողներին

09:46 • 19.07.17

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի 15-ամյա որդին՝ Հաֆեզ Ասադը միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի սիրիական պատվիրակության կազմում ժամանել է բրազիլական Ռիո դե Ժանեյրո:

Տեղի լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ասադի որդին նշել է, որ իր հորը բռնակալ անվանողները ծանոթ չեն Սիրիայում տիրող իրավիճակին ու հեռու են այդ երկրի իրականությունից:

«Ես գիտեմ ինչպիսին է իմ հայրը: Որպես նախագահ մարդիկ նրա մասին տարբեր բաներ են ասում և հաճախ դրանք իրատեսական չեն: Այն ինչ նրանք ասում են, իրականության հետ կապ չունի», - ասել է ՀաֆեԶ Ասադը, գրում է O Globo-ն:

Սիրիայի նախագահի որդին նաև հավելել է, որ Սիրիայի ժողովուրդն ու իշխանությունները միասնական են երկիրը շրջափակած ահաբեկիչների դեմ պայքարում: