Կալիֆորնիայի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով (լուսանկարներ)
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը արտակարգ դրություն է հայտարարել Յոսեմիթյան ազգային պարկի մոտակայքում գտնվող լեռներում արագ տարածվող անտառային հրդեհների պատճառով, հայտնում է The Washington Post-ը:
Մարիպոսա շրջանում մոլեգնող հրդեհների պատճառով հազարավոր բնակիչներ ստիպված են եղել հեռանալ տներից: Շրջանում հրդեհները սկսվել են կիրակի: Հրշեջների խոսքերով՝ նրանք մարել են հրդեհների 5 տոկոսը:
Արտակարգ դրությունը թույլ է տալիս նահանգին ուղղել իր ամբողջ ռեսուրսները հրդեհի դեմ պայքարին, որն, ինչպես սպասվում է դեռ տարածվելու է:
«Դեթվայլեր» հրդեհը բերել է հազարավոր հեկտարների ոչնչացման, էներգետիկայի և ջրի մատակարարման խափանումների:
Հաղորդվում է, որ «Դեթվայլեր» հրդեհի տարածքը կազմել է մոտ 10 հազար հեկտար:










