Չինացի վազորդը մրցավազքում առաջ է անցել ռազմական ինքնաթիռից (տեսանյութ)
Չինացի թեթև աթլետ Չժան Փեյմենը վազելով առաջ է անցել ընթացքի մեջ գտնվող Guizhou JL-9 ուսումնա-ռազմական օդանավից:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, մրցումն անցկացվել է 100 մետր հեռավորությամբ տարածության վրա:
Մրցավազքի մեծ մասում Փեյմենն ու կործանիչը հաղթահարել են մոտավորապես նույն արագությամբ, սակայն եզրագծին մոտ վազորդին հաջողվել է առաջ անցնել: Մրցությունը հեռարձակվել է երկրի պետական հեռուստատեսությամբ:
Նշենք, որ Չժանի ռեկորդը 100 մետրանոց վազքի համար կազմում է 10 վայրկյան, որը նա սահմանել է 2013-ին:










