Հունգարիայի ոստիկանությունը խուզարկել է միջազգային գնացքները ռումբի մասին սպառնալիքից հետո

17:00 • 19.07.17

Հունգարիայի ոստիկանությունը կանգնեցրել է Հունգարիայում երթևեկող բոլոր 18 միջազգային գնացքները ռումբի մասին ահազանգ ստանալուց հետո: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:


Ոստիկանությունը նշել է, որ անհայտ անձից զանգ է ստացել այն մասին, որ պայթուցիկներ են տեղադրվել Հունգարիայով անցնող միջազգային գնացքներում:


«Ոստիկանությունը խուզարկում է գնացքները»,- ասված է ոստիկանության հայտարարությունում: