Իրանն ԱՄՆ հանդեպ պատասխան պատժամիջոցներ է ձեռնարկում
Իրանի արտգործնախարարությունն էժանագին ու անհեթեթ քայլ է կոչել ԱՄՆ-ի կողմից երկրի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանումը։
Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Թեհրանն անպայման կպատասխանի այդ պատժամիջոցներին, հայտնում է IRMA լրատվական գործակալությունը:
Իրանն իր հերթին պատասխան պատժամիջոցներ է ծրագրելու ԱՄՆ մի խումբ քաղաքացիների և տարբեր կազմակերպությունների դեմ, որոնք իրենց թշնամական են պահում Իրանի ժողովրդի հետ:










