Իրաքի վարչապետը կոչ է արել թուրքական զորքերին լքել երկրի տարածքը
Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին կոչ է արել թուրքական զորքերին լքել երկրի տարածքը: Այս մասին հաղորդում է Rudaw հեռուստաալիքը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:
«Իրաքի վարչապետը կոչ է արել թուրքական զորքերին անմիջապես հեռանալ Իրաքից, քանի որ Մոսուլի համար պայքարն արդեն ավարտվել է», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ, Ալ-Աբադին պաշտոնապես հայտարարել էր Մոսուլում Իսլամական պետության հանդեպ տարած հաղթանակի մասին:










