Իսլամական պետության հայտնի զինյալներից մեկը ոչնչացվել է Եգիպտոսում
Եգիպտոսում անվտանգության ուժերը ոչնչացրել են Իսլամական պետության առավել հայտնի զինյալներից մեկին, ում կասկածում են Հյուսիսային Սինայում վերջերս կատարված ահաբեկչության մասնակցության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
ԻՊ զինյալի ոչնչացման գործողությունն իրականացվել է Արիշ քաղաքում, որտեղ զինյալները ստեղծել են իրենց կայանը։ Փոխհրաձգության ժամանակ սպանվել է խմբի առաջնորդներից մեկը՝ Ահմեդ Հասան ալ Նաշուն՝ հայտնի որպես Գանդուր Ալ Մասրի։










