Հունաստանում փախստականների ճամբարում բախումների հետևանքով 35 մարդ է ձերբակալվել
Հունաստանի Լեսբոս կղզում փախստականների ճամբարում բախումների հետևանքով 35 մարդ է ձերբակալվել, որն արդեն 2-րդ դեպքն է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում։
Փախստականները կալանավորվել են հանրային կարգի խախտման համար, այն բանից հետո, երբ ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ օգտագործել՝ միգրանտների կողմից նետված քարերին ի պատասխան։
Ըստ կղզու ոստիկանության տվյալների, ցուցարարները նաև հրդեհներ են կազմակերպել ճամբարի ներսում և դրանից դուրս։










