Նոր Նորքում 62-ամյա քաղաքացին 5-րդ հարկից վայր է ընկել և մահացել

12:39 • 19.07.17

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկից քաղաքացի է ընկել: Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից հայտնեցին, որ ոստիկանության Նոր Նորքի բաժինը նման ահազանգ ստացել է:

«Այսօր՝ ժամը 11:15-ին Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լյուքսեմբուրգի փողոցի շենքերից մեկի հինգերորդ հարկից մարդ է ընկել: Քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, հավելելով, որ  մահացածը 62 –ամյա Վաչագան Նավասարդյանն էր:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Վաչագան Նավասարդյանը վերջինս Լյուքսեմբուրգի  փողոցի  շենքերից մեկի  բնակարանում շինարարական աշխատանքներ կատարելիս անզգուշաբար է վայր ընկել: