ԱՄՆ-ը վերադարձրել է Հյուսիսային Կորեայի դիվանագիտական փաստաթղթերը
ԱՄՆ-ն ամբողջությամբ վերադարձրել է հունիսին Նյու Յորքի օդանավակայանում առգրավված Հյուսիսային Կորեայի դիվանագիտական փաստաթղթերը, գրում է Ռոյթերզ գործակալությունը։
Հյս. Կորեայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը խոստովանել է, թե «փաստաթղթերը առգրաված անվտանգության աշխատակիցների գործողություններում եղել են սխալներ՝ բացատրելով, որ միջադեպի պատճառը ԱՄՆ տարածքում անվտանգության հետ կապված ոչ կայուն դրությունն ու անվտանգության աշխատակիցների չափազանց մեծ լարվածությունն է»։
Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ երկրի ԱԳՆ-ն առաջարկել է քննարկել կատարվածը ՄԱԿ-ի հերթական նիստի ժամանակ։










