Ղրղզստանում ահաբեկչություն է կանխվել

12:36 • 19.07.17

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են երկրի տարածքում ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող անձի, նրա մոտից առգրավվել է պայթուցիկ սարք: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:


Նշվում է, որ 1980 թվականին ծնված կասկածյալը եղել է միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ: Նա ձերբակալվել է Օշի մարզում՝ ահաբեկչական գործողության իրականացման նախապատրաստական փուլի ընթացքում: Նրա բնակության վայրում իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ խոցող տարրերով:


Հայտնաբերված ռումբը տեղում վնասազերծել են սակրավորները:


Հաղորդվում է, որ ձերբակալվածը մասնակցել է ռազմական գործողությունների Սիրիայիում և Իրաքում և պատրաստվում էր երկրի տարածքում ահաբեկչություն իրականացնել:


Նրա մոտից առգրավվել են ծայրահեղական բնույթի նյութեր: