ԱՄՆ-ն ու Գերմանիան պահանջել են ազատ արձակել Թուրքիայում կալանավորված մարդու իրավունքների պաշտպաններին

16:54 • 19.07.17

Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոերտը, խոսելով նախօրեին Թուրքիայում մարդու իրավունքների 6 պաշտպանի կալանավորման մասին, կոչ է արել անհապաղ ազատել իրավապաշտպաններին, հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Ամերիկացի դիցանագետը շեշտել է, որ իրավապաշտպանները, որոնց թվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի տնօրեն Իդիլ Էսերը, ձերբակալվել ու կալանավորվել են ոչ բավարար ապացույցներ լինելու պարագայում:

Միևնույն ժամանակ hurriyetdailynews-ը գրում է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Թուրքիայում 6 իրավապաշտպանների կալանքը համարել է անընդունելի և որակել այն աբսուրդ:

Նշենք, որ կալանավորված իրավապաշտպաններից մեկը Գերմանիայի քաղաքացի է: