ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Դոնեցկում Մալորոսիա պետություն ստեղծելու հայտարարությամբ
ԱՄՆ-ն մտահոգված է Մալորոսիա պետություն ստեղծելու մասին հայտարարությամբ, սակայն պարտրաստ չէ որևէ մեկնաբանություն անել Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի նախաձեռնության վերաբերյալ:
«Մենք տեսել ենք հայտարարությունն այն մասին, որ այսպես կոչված անջատողականները նոր պետություն են ուզում: Այդ նոր պետությունը Ուկրաինայի տեղում է լինելու: Դա, իհարկե, անհանգստացնում է մեզ, սակայն դրանից բացի ես այլ մեկնաբանություն չունեմ», - Gazeta.ru-ի փոխանցմամբ` ասել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Զախարչենկոյի հայտարարության վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Գերմանիայի կառավարությունը:










