ԱՄՆ-ն Իրանի մի շարք քաղաքացիների ու խմբերի դեմ պատժամիջոցներ է սահմանել
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 18 քաղաքացիների ու խմբերի դեմ՝ երկրի ոչ միջուկային ծրագրերին աջակցելու կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը նշել է, որ պատժամիջոցներն ուժեղ ազդանշան են առ այն, որ ԱՄՆ-ն չի կարող և չի հաշտվելու Իրանի սադրիչ և ոչ կառուցողական վարքագծի հետ։
«Մեր վարչակազմը ինտենսիվ կերպով պայքարելու է Իրանի դեմ, որը մշտապես սատարում է ահաբեկչությանը, ինչպես նաև խախտում մարդու իրավունքները»,- հայտարարել է Մնուչինը։










