ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Վենեսուելայի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շուտով պատժամիջոցներ է սահմանելու Վենեսուելայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, հաղորդում է INTERFAX լրատվական գործակալությունը։
Պատժամիջոցները հատկապես կարող են վերաբերել Վենեսուելայի Պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսին, ինչպես նաև Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Դիոդատո Կաբելյոյին՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների հետ կապված:










