Վայոց Ձորում քաղաքացին «ՏՕԶ-8» տիպի հրացան և 41 փամփուշտ է հանձնել

16:38 • 20.07.17

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողերի բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 19-ին` ժամը 13.10-ին, 1958 թ. ծնված Խաչատուր Հ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի, «ՏՕԶ-8» տիպի մեկփողանի հրացան և 5.45 մմ տրամաչափի 41 փամփուշտներ:

Վերջինս հայտնել է, որ հրացանը և փամփուշտները գտել է նույն օրը՝ ժամը 11.00-ի սահմաններում, Խնձորուտ գյուղում գտնվող իր առանձնատան կտուրի մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ։

Խաչատուր Հ.–ն նաև ասել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, ով զենք-զինամթերքը ձեռք էր բերել 1992թ. Խնձորուտ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: