Բրիտանիան կվերացնի Թուրքիայից չվերեթներում էլեկտրոնային սարքերի տեղափոխման արգելքը

14:07 • 20.07.17

Բրիտանիայի իշխանությունները տեղեկացրել են թուրքական կողմին, որ Մեծ Բրիտանիա ուղևորվող թուրքական ավիաընկերությունների ինքնաթիռների սրահներում խոշոր էլեկտրոնային սարքերի անցկացման արգելքը կվերացվի, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրի:


Նշվում է, որ այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ:


Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր անվտանգության նկատառումներից Թուրքիայից, Լիբանանից, Հորդանանից, Եգիպտոսից, Թունիսից և Սաուդյան Արաբիայից Բրիտանիա ուղևորվող ինքնաթիռների սրահում խոշոր էլեկտրոնային սարքեր տեղափոխելու արգելք սահմանելու մասին:


Հուլիսի 5-ին հայտնի է դարձել, որ Վաշինգտոնը վերացրել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից ԱՄՆ ուղևորվող ինքնաթիռների համար գործող նմանատիպ արգելքը:


Հիշեցնենք, որ մարտի 21-ին ԱՄՆ-ն հայտարարել էր մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի 10 միջազգային օդանավակայանից չվերթների ընթացքում սրահում բջջային հեռախոսից ավելի մեծ չափի էլեկտրոնային սարքեր տեղափոխելու արգելքի մասին՝ դրանց մեջ ռումբեր թաքցնելու հնարավորության վերաբերյալ մտավախության առնչությամբ: