Վայոց ձորի Մալիշկա գյուղում քաղաքացի է մոլորվել. ԱԻՆ

01:32 • 20.07.17

Հուլիսի 20-ին, ժամը 00:19-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ Սուրբ Խաչ վանքի մոտակայքում, նույն գյուղի բնակիչ 1941 թ. ծնված Ա. Խ.-ը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը. ստացված տեղեկությունը փոխանցվել է գյուղապետին:


Ժամը 02:10-ին անհրաժեշտությունից ելնելով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: