Բնակարանի սանհանգույցում հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակչի դին

14:46 • 20.07.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 20-ին, ժամը 10:56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Միկրոշրջան թաղամասի թիվ 30-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները բացել են Հ. Գ.-ի բնակարանի դուռը. սանհանգույցում հայտնաբերվել է 1955 թ. ծնված Հ. Գ.-ի դին: