ԱՄՆ-ում միաշարժիչ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել մայուղու վրա (տեսանյութ)

10:38 • 20.07.17

Cessna 206 միաշարժիչ օդանավը չնախատեսված վայրէջք է կատարել ԱՄՆ Նյու Յորք նահանգի ավտոմայրուղիներից մեկի վրա, հայտնում է ABC News-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնաթիռն ուղևորվում էր Նյու Ջերսի:

Թռչիքի ժամանակ  օդաչուն անսարքություն է նկատել ու արտակարգ վայրէջք կատարելու որոշում կայացրել:

Հայտնի է, որ ինքնաթիռում օդաչուից բացի եղել է 1 ուղևոր: Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:

Տեսանյութը կարոզղ եք դիտել այստեղ: